Ծիծաղս գալիս է,երբ լսում եմ, որ մայիսի 9-ը Ֆաշիզմի դեմ մարդկության տարած հաղթանակի օրն է: Մայիսի 9-ը ԽՍՀՄ-ի տարած հաղթանակի օրն է Ֆաշիստական Գերմանիայի հանդեպ, բայց ոչ ֆաշիզմի: Հաղթել կարելի է պետությանը, ազգին, քաղաքական ռեժիմին, կուսակցությանը, բայց դժվար է, նույնիսկ կարելի է ասել անհնար է հաղթել գաղափարախոսությանը: Ֆաշիզմի ողնաշարը 45-ին կոտրված լինելու մասին խոսակցություններնել են ցանկությունների և էմոցիաների դաշտից: Կոտրվել է գերմանական ֆաշիզմի ջատագով ռեժիմի ողնաշարը, ոչ թե` ֆաշիզմի: Ասում են Գերմանիան ֆաշիստազերծված երկիր է. բայց դա կատարյալ հեքիաթ է: Ֆաշիզմը նույնիսկ հետսովետական երկրներում ցավոք հաղթված չէ: Նույն Ռուսաստանում, ևս հիմա կան տասնյակ հազարավոր ֆաշիստներ, որոնք Հիտլերի ծնունդը մեծ շուքով նշում են ամեն տարի: Ուկրաինայում նույնպես շատ են ֆաշիստներ, որոնք առողջ ազգայնականության քողի տակ իսկական ֆաշիզմ են տարածում: Ամերիկայում նույնպես կան տասնյակ հազարավոր ֆաշիստներ` ռասիստական ճյուղավորմամբ: Եվրոպան նույնպես այժմ մտել է ծաղկող ֆաշիզմի ժամանակաշրջան,որովհետև եկվորների հարցերը և նրանց հետ կապված խնդիրները կառավարությունների կողմից ճիշտ լուծումներ չեն ստանում, որը հող է նախապատրաստում ֆաշիզմի գլուխ բարձրացնելուն: Գերմանիայում պետությունը մեծ հակաֆաշիստական պրոպագանդա է տանում, բայց գերմանացիներից շատերի մեջ դեռ նստած է նացիոնալ սոցիալիստը, հիտլեր յուգենտը: Երբ Գերմանիայում էի մեր Բեռլին գնացող մեքենան ոստիկանները կանգնեցրեցին,որովհետև մենք նման չէինք գերմանացու, իսկ մեր վարորդը հաստատ խախտում չէր արել: Մեզ ուղակի ստուգելու համար կանգնեցնելը նույնիսկ փոլիցայները չժխտեցին: Էլ չասեմ, որ օդակայանում ինչպես են մոլեռանդորեն ստուգում ոչ գերմանացիների ուղեբեռը: Հիմա էլ կասեք, որ 45-ի մայիսի 9-ին կոտրել են ֆաշիզմի ողնաշարը?, կոմունիզմի մեջքը ավելի շատ է կոտրված, քան` ֆաշիզմինը: Աշխարհում ավելի շատ ֆաշիստ կա, քան` կոմունիստ: Չինաստանը հաշիվ չէ, այնտեղ վաղուց կապիտալիզմ է:



