Բելառուսը չի խոչընդոտի Եվրասիական միության ստեղծմանըPanorama.am-ը գրում է.

Բելառուսը չի արգելափակի Եվրասիական տնտեսական միության ստեղծման համաձայնագրի ստորագրումը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Փոխանցում է «Լենտա.ռու»-ն: 

«Մենք չենք արգելափակի Եվրասիական տնտեսական միության ստեղծման համաձայնագրի ստորագրումը: Եթե մենք չենք կարող մեծ քայլ անել, ապա մենք կփորձենք առաջ շարժվել ավելի փոքր քայլերով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Լուկաշենկոն:

Վերջինս միաժամանակ տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած քննարկումների արդյունքում Բելառուսին անհանգստացնող մի շարք հարցերի մասով պարզություն է մտցվել, սակայն «այդուհանդերձ պետք է հասկանալ, որ մենք այնտեղ գնացել ենք ոչ դատարկաձեռն և ինչ-որ բան խնդրելով, դա եղել է փոխհամաձայնություն»: 

«Մենք պայմանավորվել ենք, որ աստիճանաբար կնվազեցնենք մաքսավճարների դրույքաչափերը: Մոտակա տարում վերջիններիս կեսը կմնա բելառուսական բյուջեում, ենթադրում եմ, որ դա կկազմի 1.5 մլրդ դոլար»,- նշել է Լուկաշենկոն` միաժամանակ ավելացնելով, որ առաջիկա երկու տարում այս խնդիրը կստանա իր լուծումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել