1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման հարցը։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն՝ ելույթ ունենալով Կոնգրեսի լսումներին։
«Սերտ համագործակցությամբ աշխատելով միջազգային գործընկերների հետ՝ մենք պատրաստ ենք մտցնել ավելի լուրջ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ»,- ասել է նա։ Լյուի խոսքերով՝ դա տեղի կունենա այն դեպքում, եթե «ռուսական ղեկավարությունը Ուկրաինայում չդադարեցնի սադրիչ գործողությունները»։
Լյուն ընդգծել է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարևորությունը, որը նա անվանել է «հիմնական գերատեսչությունը, որն արձագանքում է այդ կարգի ճգնաժամերին»։ Նրա խոսքերով՝ ԱՄՀ-ը «բոլորից լավ է զինված համակողմանի ֆինանսական օգնություն և տեխնիկական փորձաքննություն ցույց տալու գործիքներով՝ ուկրաինական կառավարության հետ աշխատելու համար»։



