Azatutyun.am-ը գրում է.
Հայաստանի արտգործնախարարությունն առայժմ չի մեկնաբանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի երեկվա ելույթը, որում դիվանագետը ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր մոտեցումները:
Ուորլիքի հայտարարությանն անդրադարձել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը՝ պարզաբանելով ինչո՞ւ է ամերիկացի համանախագահը հենց հիմա ներկայացնում կարգավորման 6 կետանոց հիմնարար սկզբունքները։
«Դրա համար կա 3 պատճառ, առաջին՝ լրանում է մայիսի 14-ին ստորագրված հրադադարի մասին պայմանագրի 20-ամյակը, երկրորդ՝ վերջին ամիսների ընթացքում կարգավորման գործընթացում առաջընթաց չկա, և այս ելույթով Ոուրլիքը փորձում է նոր լիցք հաղորդել բանակցություններին։ Եվ երրորդ՝ համանախագահն ուզում էր ներկայացնել ԱՄՆ քաղաքականությունը և տարբերակել՝ Լեռնային Ղարաբաղի բուն կարգավիճակը և շրջակա տարածքների կարգավիճակը, որովհետև տպավորություն է, որ երկու մայրաքաղաքներում, հասարակություններում, Լեռնային Ղարաբաղում այդ տարածքները դիտարկում են որպես ընդհանուր, սակայն դրանք տարբեր են դրա հետ կապված՝ արդյունքներն էլ պետք է տարբեր լինեն»,- ասել է դեսպանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



