Հնարավոր է, որ Ուորլիքի հայտարարությունը նպատակ ունի կասեցնելու Ռուսաստանի և Ադրբեջանի մերձեցումը, որը կարծես թե նկատվում է վերջին իրադարձությւնների ֆոնին: Փաստորեն, անելով մի հայտարարություն, որը միտված է «ճանաչելու» Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ռուսաստանին ստիպում են նույնպես արտահայտվել այդ կապակցությամբ: Կամ Ռուսաստանը նույնպես «ճանաչում» է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և անհարմար վիճակում հայտնվում Հայաստանի պարագայում, կամ մանյովրում է և դրանով Ադրբեջանին ցույց են տալիս, թե ով է իրականում իր «թշնամին»: Այս ամենը ուկրաինական դեպքերի ֆոնին կարող է վտանգավոր շրջադարձ ունենալ: Հայաստանի այս իրավիճակում պետք է փորձի ժամանակ շահել և հարցը տեղափախի այլ հարթություն: Ակտիվ քննարկումները պետք է բացառել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել