Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը հայ-ռուսական հարաբերություններում «սեպ խրող» հասարակական կազմակերպությունների մասին, ասել է. - «Չեմ կարծում, որ որևիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված և ժամանակի փորձությունն անցած, դաշնակցային հարաբերություններում»։
«Հայաստանում բոլոր կազմակերպությունները գրանցվում և գործում են ՀՀ օրենսդրության շրջանակներում»,- հավելել է Բալայանը։
Շատ լավ է, որ ՀՀ ԱԳՆ-ն վերջապես մի հարցի մասին կարծիք հայտնեց կամ արձագանքեց: Ասել է, թե սառույցը սկսում է հալվել: Սակայն ասվածը ավելի վատ էր, քան կլիներ ռեակցիան, եթե լռություն պահպանվեր, ու կարելի է ասել` լեռը մուկ ծնեց: Պարոն Մամլո խոսնակն այնպիսի միամտությամբ է արձագանքել, որ կարելի է մտածել ոչ տեղյակ է քաղաքական մախինացիաներից, ոչ քաղաքական տեխնոլոգիական ավանտյուրաներից, մանիպուլյացիաներից ու ինտրիգներից, ոչ Հայաստանում գործող արևմտամետներից, լիբերաստներից ու գրանտակեր ՀԿ-ներից, որոնք իրենց ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսներիով լծված են մեր հասարակության մեջ ռուսաֆոբիայի տարածմանն ու արմատավորմանը, հատկապես երիտասարդության շրջանում, օգտագործելով նույնիսկ այսպես կոչված "հայտնիներին" որպես ռեսուրս: Դրա համար նայեք որոշ հայտնիների հակառուսական ֆեյսբուքյան գրառումները ու ամեն բան պարզ կլինի: Եվ վերջապես, այնպիսի տպավորություն է, կարծես պարոն Բալայանը տեղյակ չէ մեր երկրում ՀԿ-ներին վերաբերող օրենսդրությունից, վերջինիս բացերից ու սողանցքներից ու նաև գրանտներ ստանալու ձևերից, որոնք կան այսօր Հայաստանում սկսած գչանտակերությունը վերջացրած գրանտային "ատկատները": Միթե մեր ԱԳՆ Մամլո խոսնակն այսքան անիրազեկ է, անիրազեկ, քան մեր երկրում ՌԴ դեսպանը, որ այսպիսի արձագանքով է հանդես գալիս: Ասել թե սա էլ է մեր երկրին հատուկ նախաձեռնողական դիվանագիտության մի մաս, կարծում եմ տարրական անպատեհություն կլինի, ծիծաղելիության աստիճան: Սակայն որպես ՀՀ քաղաքացի կխնդրեմ պարոն Բալայանից մի փոքր ավելի լավ ծանոթանալ մեր երկրի` այս ոլորտում տիրող բարքերին ու թերևս այդ ժամանակ պարզ կլինի ով ով է ու ով ինչ է անում մեր երկրում: Կարող եմ ասել, օրինակ կա իրավապաշտպան կազմակերպություն, որը սնվում է կամ սնվել է դրսի կրոնական կազմակերպությունից, ընդ որում ոչ էքյումենիկ կամ միջհարանվանական:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել