Քիչ առաջ հեռուստատեսությամբ լսեցի ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքը Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ և այն տեսակետը, որ մեզ ապակենտրոնացում է հարկավոր: Եվ սա ասում է ԱԺ-ի իբր ընդդիմադիր պատգամավորը, ով այնքան քաղաքական գիտակցություն չունի փաստորեն, որ հասկանա թե ինչպիսի ապակենտրոնացում է ապահովելու երկրում ՀՀկ-ական շմայսախառն մեծամասնությունը: Եթե դուք երկրում այս 20 տարիների ընթացքում քաղաքացի ձևավորեիք և քաղաքացիական հասարակություն, պարոն Ռուստամյան, մենք այսօր կունենայինք այնպիսի ԱԺ, որին կարելի էր իրավունք վերապահել երկրում ապակենտրոնացում ապահովել: Սակայն, այս տարիների ընթացքում, դուք մի ժամանակ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հետ կոալիցիայի կազմում էիք և հետո էլ կոալիցիայից դուրս գալով առևտրի մեջ էիք մտած իշխանության հետ և ձեր կուսակցության վառ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը, ով ՀՀկ-ականներին ասում էր. «Տղեերք, ձեզ կծեծեն դալաններում», հիմա այդ նույն տղերքի հետ ներկայացնում է այդ նույն տղերքի շահերը Գերմանիայում և արդեն չի հիշում իր թևավոր խոսքերը: Եվ ես համոզված եմ, եթե երկրում չձևավորվեր Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցությունը, ում կայուն պետականամետ դիրքորոշումն է ձեզ միայն ետ պահում ՀՀկ-ի գիրկը նետվելուց, դուք վաղուց մերկացել և նետվել էիք նրանց գիրկը և իզուր չէին Գալուստի խոսքերն այն մասին, որ իրենք տեսել են ձեր մերկությունը, այն աստիճան են տեսել, որ հիմա ՀՀԿ մամլո խոսնակը բացահայտ ցինիկությամբ ձեր դեմքին է շպրտում այն, որ բոլոր ուղիները անցնում են Մելիք Ադամյան փողոցով: Պարոն Ռուստամյան, ԱԺ-ից և ՍԴ-ից անմտածված խոսքեր շռայլելու փոխարեն քաղաքացի ձևավորեք և ինքներդ հավատարիմ մնացեք այդ կոչմանը: