1in.am-ը գրում է.
Հայաստանի ու Իրանի հարաբերությունների հեռանկարները գնալով մեծանում են: Այս կարծիքին է իրանագետ Ռուդիկ Յարալյանը: Նրա խոսքով՝ Իրանի ու Արևմուտքի հարաբերությունների կարգավորումը նոր հեռանկարներ է բացում՝ ինչպես Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու, այնպես էլ Իրան-Հայաստան երկաթգծի առումով: Հայաստանն այսօր մասնակցում է Իրանի նկատմամբ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին, և Իրանի ու Արևմուտքի հարաբերությունների կարգավորումը, ըստ փորձագետի, դրական խթան կհանդիսանա Հայաստան-Իրան առևտրային հարաբերությունների համար:
Ինչ վերաբերում է ռուսական գազը իրանականով փոխարինելուն, ապա ըստ փորձագետի, նման հեռանկար առաջիկայում չկա:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1279760.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



