Այս պահին համացանցում արագորեն տարածվում է Lragir.am-ի մի հրապարակում, որտեղ խոսվում է այն մասին, որ կարճվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի զարմուհու՝ Ալլա Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործը: Գործը հարուցվել էր այն բանից հետո, երբ Աբրահամյանը վրաերթի էր ենթարկել 3-ամյա մի երեխայի՝ ծնողների մինուճար զավակին, ով մահացել էր: Եվ ահա, ոստիկանությունը հաստատել է, որ քրգործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով:
Հոդվածագիրը գրում է, որ այս տեղեկությունը հատկապես ուշագրավ է ոստիկանության կոլեգիայի նիստում Սերժ Սարգսյանի այն հայտարարության ֆոնին, թե Հայաստանում չկան անպատժելի մարդիկ: «Փաստորեն կան, եւ ունեն կոնկրետ անուն ազգանուն, կոնկրետ հեղինակավոր հարազատներ իշխանության բարձրաստիճան հարթակներում»,-գրում է հոդվածագիրը:
Այնուամենայնիվ ընդհանուր մաղձի ֆոնին հեղինակի աչքից հավանաբար միտումնավոր սպրդել են մի շարք մանրամասներ, որոնք հենց բոնրոշում են գործը: Եվ այսպես սպանված երեխան կայանված ավտոմեքենայի անիվների հետևում խաղալիս է եղել, վարորդը եկել հետ է տվել մեքենան, հետո զգալով, որ բան պատահեց էդ երեխուն ինքն է նրան հիվանդանո տարել ու փորձել փրկել: Հոդվածագիրը գործի մանրամասները հաշվի չառնելով պատիժ է պահանջում ինչ է թե տուժածը ԱԺ նախագահի ազգականն է: Կարծում եմ նման բաների վրա խաղալը և դեպքը քաղաքականացնելն այս պարագայում անտեղի է:
Կարդալ Lragir.am-ի նյութն ամբողջությամբ