Առաջին ռեակցիաս՝ որ ի՞նչ:

Բայց քանի որ մոտիվների մասին մանրամասներ չգիտեի, լռում էի: Հիմա, gago_berlin-ի գրառումից Առավոտ-ում կարդացի քաղաքապետարանի հիմնավորումները՝


  • Որպես որոշման հիմնավորում քաղաքապետարանը նշում է, որ հաշվի է առնվել նրա ավանդը. Անաստաս Միկոյանը «քաղաքական ու պետական գործունեության բարդ ուղի անցած» գործիչ է, մինչև 20-ականները «հեղափոխական աշխատանք» է կատարել, Հայրենական մեծ պատերազմի տարիներին էլ ղեկավարել է «խորհրդային բանակի մատակարարման գործը», «պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով»։ 

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով:

Ու հարցս մնում է՝ որ ի՞նչ: Ի՞նչ կապ ունի էս մարդը Հայաստանի հետ: «Քաղաքական ու պետական գործունեություն» - մենք ի՞նչ կապ ունենք: «Հեղափոխական աշխատանք» - հարգելի՛ քաղաքապետարան, քեզ էդքաաան դզե՞լ ա Միկոյանի հեղափոխական աշխատանքը: Մի երկու հատ նկար պատվիրի վերնիսաժում, կախեք դզվածների աշխատասենյակներում: «Խորհրդային բանակի մատակարարման գործը», օքեյ, էնպես չի, որ իմ պապերը չեն մասնակցել Հայրենական պատերազմին, ու էնպես չի, որ ինձ համար Մայիսի 9-ը տոն չի: Բայց էդ երբվանի՞ց է ընդամենը խորհրդային բանակի մատակարարումը դարձել անկախ Հայաստանի երախտապարտության խնդիրը:

Սկի կոմունիստները Սովետական Հայաստանում Միկոյանի արձան չեն կանգնեցրել, դուք որ ի՞նչ եք իրար խառնվել:

Երևի էն ժամանակվանից, երբ պանթեոնում էլ ում ասես սկսեցիք թաղել: Ձեր նեղ մտահորիզոնը, ձեր նեղ գաղափարները, ձեր նեղ ամբիցիաներն ու նեղ ու անիմաստ անցնող օրերը: 

Կըրնա՞ս թերթիդ համար մեկ հատ ալ ինծի իշուս վրա նկարես

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել