Քանի դեռ Պուտինի ախորժակի դեմը չեն առել, Ուկրաինայում այս կռիվը չի դադարելու: Ուկրաինան հիմա հայտնվել է ահավոր վիճակում, մի կողմից ուժերը չեն բավարարում ռուսական ագրեսիայի դեմն առնելու համար, մյուս կողմից Արեւմուտքը այդ հարցում դեռ լիարժեք չի աջակցում Ուկրաինային:
Ուկրաինան գրեթե մենակ է մնացել Պուտինյան Ռուսաստանի դեմ ու պիտի դիմագրավի, այլ ելք չունի: Հակառակ դեպքում այդ երկիրը պարզապես կդադարի գոյություն ունենալ: Հույս դնել, թե Արեւմուտքը կօգնի, անմիտ բան է, գուցե օգնի, գուցե չօգնի... Ուկրաինան պիտի ինքը դուրս մղի Ռուսաստանին իր երկրից:
Աստված չանի, եթե Պուտինին հաջողվի մարսել Ուկրաինան, դա աղետալի կլինի ողջ աշխարհի համար, այդ թվում Եվրոպայի...
Եթե Պուտինը տեսավ, որ արյամբ կարողանում է նոր տարածքներ վերցնել, նրան այլեւս կանգնեցնել չի լինի...