Թուրքիան կայացած երկիրա համեմատած Հայաստանի հետ, ինչ գնով և ինչ ձևերով դա թողնենք մի կողմ, իմաստը նրանումա որ կառչելով անցյալից ոչ մի բան չի փոխվելու, մենք պետք է ամեն ինչ անենք որ սահմանները բացվեն, ոչ մի բան էդքան մեզ ծայրահեղ անհրաժեշտ չի քան սահմանների բացումը։ Արդեն վաղուց մենք խորը տնտեսական կրիզիսի մեջ ենք, բացի առևտրից մեր մոտ ոչ մի ուրիշ ճյուղ չի զարգանում, եթե նույնիսկ առևտրի ճյուղը կարելիա ասել զարգացած, համենայն դեպս գիտենք որ ամեն շաբաթ Հայաստանից լիքը մարդիկ գնում են Թուրքիա առնում են տառացիորեն մեր օգտագօրծման ամեն պարագա սկսած զուգարանի թղթից մինչև օճառ, հագուստ ու սնունդ, որ հետո բերեն Հայաստան ու վերավաճառեն։ Սահմանի բացումը թույլ կտա վերահսկել սահմանը, ստեղծել դիվանագիտական կաեր, հնարավոր դաշտ երկու ժողովուրդների ոչ առևտրային այլև մարդկային շփման համար, գիտական ծրագրերի, ուսումնասիրությունների, մշակութային փոխանակման, վերջիվերջո ընկերական հարաբերությունների համար։ Մեր երկրների պատմությունները միայն ցեղասպանությամբ չեն կապված, այլ նաև մտավորականությամբ, գրականությամբ, մշակույթով ու շատ այլ բաներով։ Մենք լուրջ կրթական, բժկական, գիտական, արվեստի խնդիրներ ունենք, սահմանների բացումը կօգնի դրանց մի մասի հաղթահարմանը։ Կզարգանա օրինական տուրիզմը, վերահսկելի կլինեն տարբեր խմբավորումների քրեորեն պատժելի գործունեությունները, մասնավորապես կանանց, տղամարդկանց և երեխաների թրաֆիքինգի դեպքերը, քանի որ հիմա Թուրքիայում խնդիր ունենալու դեպքում ՀՀ֊ն չի կարող միջամտել, քանի որ դիվանագիտական ոչ մի հարաբերություն չունենք։ Հերիք եղավ նեղացած երեխայի պես դռներն ու պատուհանները փակած նստենք մեր տան մեջ, հարևաններին մռութ արած, պետքա մի քիչ առաջ գնալ, ուրիշներին դա պետք չի, մեզա դա պետք, մենք ունենք խնդիրներ, մենք ենք պատերազմ տեսել անկախանալուց հետո, մենք ենք տարածաշրջանում դառել սրա նրա գործիքը, մենք ենք կրիզիսի մեջ, պետքա մտածել պրակտիկ, հանուն մեր շահերի, այլ ոչ թե լաց լինել մեզ զոհի տեղ դրած, մինչև հիմա չենք հասկացել որ բոլորը թքած ունեն մեր վրա։ Ես կողմ եմ Թուրքիայի հետ սահմանների բացմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել