Շվեյցարիան հրապարակել է պատժամիջոցների ենթարկված ՌԴ և Ուկրաինացի պաշտոնյաների ցուցակ Panorama.am-ը գրում է.

Շվեյցարիայի կառավարությունը Ռուսաստանի և Ուկրաինայի հարավ-արևելյան հատվածի ներկայացուցիչների ներառել է պատժամիջոցների ցանկում` կապված Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի հետ: Այսպիսի հայտարարություն է հայտնվել Շվեյցարիայի արտաքին գերատեսչության կայքում, հայտնում է «Դոյչե Վելլե»-ն:

Փաստաթուղթն ուժի մեջ է մտել մայիսի 2-ից:Ցուցակում ներառվել են ՌԴ վարչապետի տեղակալ Դմիտրի Կողզակը, Ղրիմում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Օլեգ Սավելևը, Սեվաստոպոլի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մինյալոն, Ղրիմի խորհրդարանի անդամ Օլգա Կիվիտիդին, ՌԴ պետդումաի փոխխոսնակներ` Լյուդմիլա Շվեցովան և Սերգեյ Նեվերովը, ՌԴ ԶՈւ ԳՀՎ ղեկավար Իգոր Սերգունը, ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վաելի Գերաիմովը, ԳՀՎ աշխատակից Իգոր Ստրելկովը, Ուկրաինայի հարավ-արևելյան հատվածի ներկայացուցիչներ, Գերման Պրոկոպևը, Վալերի Բոլոտովը, Դոնեցկի ղեկավար Սերգեյ Պուրկինը, «Դոնեցկի ազգային հանրապետության» ղեկավարության ներկայացուցիչներ Դենիս Պուշիլինն ու Սերգեյ Ցիպլակովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել