Չգիտեմ ում համար ոնց, բայց ինձ դուր ա գալիս երբ իշխանավորները իրենց էությամբ, ոչ թե հավայի հայտարարածով՝ ժողովրդավար են: Օրինակ ես ֆեյսբուկյան ընկերանալու փորձնական առաջարկ եմ արել Արսեն Ավակովին, Միխաիլ Սահակաշվիլուն ու հաջորդ օրն իսկ նրանք հաստատել են ընկերանալու առաջարկը և այժմ ես կարողանում եմ ոչ միայն լայքել նրանց ստատուսներին, այլ նաև քոմենթներ գրել և նրանք էլ արձագանքում են այդ քոմենթներին: Հիմա չեմ ուզում քննարկել Հյաստանյան «Ճ» կլասի իբր քաղաքական գործիչների մասին, ովքեր իբր ֆեյսբուկյան էջ են պահում, որովհետև ոչ իրանք են մի բան, ոչ էլ իրանց արտահայտած մտքերը, բայց երբ փորձում ես պատկերացնել թե Ռուսաստանի որևէ պաշտոնյա քո քոմենթին կարձագանքի, կամ իր ստատուսներում մի հոդաբաշխ միտք կարտահայտի, հասկանում ես, որ Վրաստանի ու Ուկրաինայի նախկին և ներկա պաշտոնյաները ժողովրդավարության, մտահորիզոնի ու ինտելեկտի առումով կիլոմետրերով առաջ են և Ռուսաստանի և Հայաստանի իրենց «կոլեգաներից»...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/686457961393657?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել