Հարց

Ես պատրաստվում եմ ամուսնանալ, երբեմն կանեփ եմ ծխում և ուզում եմ իմանալ՝ կանեփ ծխելը ազդո՞ւմ է սերմնահեղուկի որակի վրա: Որքա՞ն պիտի լինի ընդմիջումը բեղմնավորումից առաջ, որպեսզի ապագա երեխայի առողջությունը չտուժի:

Պատասխան

Օրգանիզմը, այդ թվում՝ սերմնահեղուկը թմրամիջոցների բացասական ազդեցությունից մաքրելու համար պահանջվում է մոտավորապես 5-6 ամիս: Սակայն թմրամիջոցների երկարատև ընդունումը կարող է առաջացնել գենետիկական փոփոխություններ. սերմնահեղուկը իր բովանդակությամբ նորմալ կլինի, իսկ գենետիկական առումով՝ անառողջ: Թեպետ շատերի կարծիքով կանեփը դասվում է նվազ թունավոր, այսպես կոչված «թեթև» թմրանյութերի շարքին, բայց, այնուամենայնիվ, ազդում է մարդու գենետիկայի վրա՝ հանգեցնելով սեռական և գենետիկական անդառնալի շեղումների: Հետևաբար, այսօրվանից ևեթ ընդմիշտ հրաժարվեք այդ վնասակար սովորությունից՝ հետագայում սեռական խնդիրներ չունենալու և առողջ սերունդ ունենալու նպատակով:

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Մ. Հերացու անվան
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,
սեքսոպաթոլոգիայի  կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ,
բժշկական գիտությունների թեկնածու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել