Բարև: Մտա ինտերնետ ու առաջինը մի հոդված ընկավ աչքիս, որտեղ խոսվում ա էն մասին, որ օլիգարխների հարկ չվճարելու պատճառով ա տնտեսության, ժողովրդի ներկայիս վիճակը վատ:
Այ մարդ հարկ չեն տալիսը ո՞րն ա, ես չեմ հասկանում, ավելի ճիշտ չեմ պատկերացնում, որ կառավարությունը հարկերը պահանջի,իրանք ասեն՝ չենք տալիս: Կամ պարզ ա, բոլորն էլ կխուսափեն որոշ չափով,ով հնարավորություն ունեն ա չտալու ՝չի տա: Դե հիմա մի՛ տվեք էտ հնարավորությունն իրանց՝օրենք կա, բան կա, հո զոռով չի,կամ եթե զոռով ա դուք էլ զոռբայություն արեք,հավաքեք հարկերը,մանավանդ որ օրենքն էլ ձեր կողմից ա: Եթե կառավարությունը չի կարողանում ապահովել բոլորի հավասարությունն օրենքի առաջ, եթե կան մարդիկ,որ կարող են անցնել օրենքի վրայով ու պետական մուծումենրը չանեն, իմ կարծիքով, էտ մենակ, սենց ասած, ՊԱՐՏԱՏԻՐՈՋ մեղքն ա:
Հասարակ բան, որ մեկին պարտք լինեմ,ինքն էլ չպահանջի, պարզ չի՞, որ չեմ տա:
Ես իմ էհ .... :)
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Mkrtich91/posts/378158982250233
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել