Սթրեսի հիմնական տեսակները 4-ն են` տեղեկատվական, հետտրավմատիկ, հուզական և ֆիզիոլոգիական: Արդեն տեսակների անվանումներից պարզ է, թե իրենցից յուրաքանչյուրը որ հանգամանքներում է ի հայտ գալիս: Տեղեկատվական սթրեսը առաջանում է այն դեպքում, երբ ինֆորմացիայի ծավալը ավելին է, քան անհատը կարող է յուրացնել: Հետտրավմատիկը, երբ անձի կյանքում եղել է իրավիճակ, որը սպառնացել է իր կյանքին կամ էլ առողջությանը: Հուզականը` երկարատև և բացասական հուզական ազդակի դեպքում: Եվ վերջապես ֆիզիոլոգիականը` երկարատև ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում: Հոգեբանները ուսումնասիրություն են անցկացրել, որի արդյունքում մշակել են բացասական մտքերից ազատվելու արդյունավետ մեթոդ: Փորձերին մասնակցել են իսպանացի աշակերտներն ու ուսանողները, որոնց հանձնարարվել է գրել սեփական կյանքի դրական ու բացասական հիշողությունները: Փորձի մասնակիցների մի մասը արդյունքում ոչնչացրել է իր նշումները, իսկ մյուս մասին հանձնարարվել է պահել գրառումները: Նույն հանձնարարությունը՝ այս դեպքում վիրտուալ, կատարել են ԱՄՆ աշակերտներն ու ուսանողները: Մասնագետները եզրակացրել են, որ բացասական մտքերն ու հիշողությունները թղթին հանձնելուց ու այն ոչնչացնելուց հետո, փորձի մասնակիցների մոտ բարելավվել է հոգեբանական վիճակն ու հաջողվել դուրս գալ սթրեսային հոգեվիճակից, իսկ դրական հիշողություններն ու մտքերը պահելը նպաստել է, որպեսզի դրանք ավելի լավ տպավորվեն և վերարտադրվեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել