Ուկրաինայի թիվ մեկ խնդիրը գիտե՞ք՝ որն ա: Որ անցած նոյեմբերից ի վեր պետությունը կորցրել է էն անտեր «բռնության մենաշնորհը»: Յանուկովիչը չկարացավ մլիցեքին քարերով ծեծողների վերջը տա, իր տեղ եկածները սկսեցին ոռ մտնել Պրավի սեկտորին` սեփական ուժային կառույցներ ստեղծելու, Մայդանը տուն ուղարկելու ու ժողովրդին զինաթափելու փոխարեն, հետո չկարացան կարգի բերել ու զինաթափել անջատողականներին, իսկ էսօր Օդեսայում փաստացի, ուղղակի կողք քաշվեցին ու թուլատրեցին էն, ինչը տեղի ունեցավ:
Եթե իրոք կա պետությունը պահելու նպատակ, պետք ա ստեղծել ուժային կառույցներ, ինչ գնով ուզում ա լինի, թեկուզ միջնադարի պես` արտասահմանից լանդսկնեխտներ «ներմուծել»: Ու զինաթափել բոլորին, դիմադրելու դեպքում ` տեղում գնդակահարել, անկախ նրանից՝ ռուս անջատողական կլինի, թե Լվովի պրավոսեկ:
Բայց նախ ես չեմ հավատում, որ Ուկրաինայի ղեկավարնեը դնում են պետություն պահելու նպատակ, երկրորդ` չեմ հավատում, որ եթե դնում էլ են` կարան էդ նպատակը իրագործեն: Իսկ արանքում ժողովուրդն ա քաշվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել