857001in.am-ը գրում է.

Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակը հայտարարել է, որ մայիսի 5-8-ը Արժույթի միջազգային հիմնադրամից ակնկալում են ստանալ 3 մլրդ դոլարի չափով առաջին տրանշը: Այս մասին փոխանցում է ՈւՆԻԱՆ գործակալությունը:

«1 միլիարդը կուղղվի Ազգային բանկ, 2 միլիարդը՝ բյուջեի դեֆիցիտ: Սպասում ենք մայիսի 5-8-ը»,- ասել է Շլապակը:

Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք՝ ԱՄՀ-ն Ուկրաինայի համար հաստատել է 17 մլրդ դոլար վարկի տրամադրումը, որը կփոխանցվի երկու տարվա ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել