Նախ հերթով: Շարմազանովն մյուս կուսակցություններին այսօր ասաց մոտավոր հետևյալը՝ հույս չունենաք, առաջիկա տարիներին ևս Նախագահ ու Վարչապետ կդառանա նա, ով Մելիք Ադամյանի ՀՀԿ գրասենյակի թրի տակով կանցնի: Այս հայտարարությունը առնվազն ապտակ է նախ սեփական ժողովրդին, մառազմ և լկտիություն քաղաքականության տեսանկյունից: Եվ երկրորդ տեսակետը՝ ՀՀԿ արդեն այնքան է վախենում իշխանությունը կորցնելուց, որ սրտի մխիթարանք բոլորից բարձր է գոռում՝ մտածելով, որ մյուսները կվախենան: Լավ. քարը գլուխը: 
Շարմազանովին հակադարձել է Տիգրան Ուրխանյանը՝ ԲՀԿ խոսնակը: Տիգրանը վիրավորվել է Շարմազանովի խոսքերից և պարզաբանում է պահանջաում: Հարց եմ տալիս Ուրիխանյանին՝ պարզաբանում ես ուզում, որ ինչ անես: Ընդամենը 2 օր առաջ հանրապետականներից ավելի հանրապետական դարձած, իրար հերթ չտալով քվեարկում էիք Գալուստ պայծառամիտք Սահակյանի օգտին: Թե դուք համարում եք, երկրի երկրորդ դեմքի պաշտոնը ԺԷԿ-ի պետի պաշտոն, իսկ նախագահինը և վարչապետինը բաղձալի: Ընկերներ, ձեր քվեարկություններով մշտապես օժանդակել եք, որ Հանրապետական օլիգարխիկ իշխանությունը վերարտադրվի: Հիմա ինչ է ասել Շարմազանովը, որ այսքան խառնվել եք իրար: Քաղաքականությունը կրկես չէ: Ինչ վերաբերում է Շարմազանովին: Պարոն, ախորժակիդ քացախ: Հայ ժողովուրդը այդքան էլ անողնաշար չէ, ինչքան դուք եք պատկերացնում:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել