ՄՄ «ճանապարհային քարտեզ»-ի հիմնական դրույթներն ՀՀ-ն իրականացրել էArmnewsTV.am-ը գրում է.

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագիծը պետք է պատրաստ լինի մինչև հունիսի 1-ը: Ճանապարհային քարտեզի 126 դրույթներից 111-ը Հայաստանն իրականացրել է, մնացած 15-ը ընդգրկվելու են պայմանագրում:

Եվրասիական տնտեսական գոտու անդամ-երկրները Միասնական մաքսային գոտու պայմանագրի հարցում դեռ անհամաձայնություններ ունեն: Մասնավորապես Բելառուսին մտահոգում է ներքին ազատությունների սահմանափակման հարցը: Եվրասիական եռյակը տարաձայնությունները քննարկել էր Մինսկում կայացած հանդիպման ժամանակ:

Այդ փաստաթուղթը վերջապես տալու է գլխավոր հարցի պատասխանը` ինչպե՞ս է գործելու հետխորհրդային տարածքում ամենամեծ տնտեսական ինտեգրացիոն միավորը: Քաղաքագետի դիտարկմամբ` Հայաստանը պետք է ճկուն ինտեգրման մոդել կիրառի: Ամեն ինչ կախված է, թե ինչ բանաձևով է Հայաստանը մտնում ՄՄ:

Հիմնական փաստաթղթում կան մինիմում պայմաններ, որ պարտադիր են բոլորի համար, կարող են լինել նաև որոշ վերապահումներ կամ բացառություններ կապված տվյալ պետության առանձնահատկության հետ: Հայաստանի պարագայում խնդիրը անմիջական սահմանի բացակայությունն է անդամ երկրների հետ, ինչը ենթադրում է ապրանքաշրջանառությունը կատարվելու է երրորդ պետության միջոցով:

Ապագայում ՄՄ անդամ Հայաստանը Եվրոպական միության հետ հարաբերվելու է այնքանով, որքանով դա թույլ կտա ՄՄ ներքին ռեժիմը: Քաղաքական տեսանկյունից Հայաստանը ազատ է Եվրոպական գործընկերների հետ գործակցությունում:

Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը կստորագրվի մայիսի վերջին: Աստանայում սեղանին կդրվի նաև Հայաստանի անդամակցության նախնական փաստաթուղթը: Մաքսային միությունը կսկսի գործել 2015 թի հունվարի 1-ից:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել