Եթե ողջ լիներ Ագաթա Քրիստին, ապա կավելանար Էրքյուլ Պուարոյի ևս մեկ դետեկտիվ պատմություն, իսկ վերնագիրը կլիներ «101-ի առեղծվածը»:
Բոլոր զարմացած ընդիմադիր շերտերին ուղղակի խորհուրդ կտայի հաճախակի հետևել ԱԺ-ի ելույթներին:
Լևոն Զուրաբյան. այս մարդը մի հրաշալի ԲՀԿ-ական է հասցրել դառնալ այս ամիսների ընթացքում, բացի դա լավ կլինի, որ ինչ որ մեկը ասի նրան «քաղաքական հարստությունը» երբեք չի կարող լինել նյութական, որքան էլ ծիծաղելի է ձեր համար, բայց էտ մարդը չի հասկացել, դե հիմա ինչ կա:
Իսկ հիմա, ԳԸՍՊԱԴԱ ԶՆԱՏԱԿԻ ՎՆԻՄԱՆԻԵ ՆԱ ԷԿՌԱՆ. Նաիրա Զոհրաբյան. Վերջին ելույթի ժամանակ տիկին Զոհրաբյանը, այսինքն ԲՀԿ խմբակցությունը կրկին անգամ փորձեց տարբերվել իր գործընկերներից և Զոհրաբյանը հայտարարեց հետևյալը.
- Չենք կարծում, որ ԱԺ նախագահի ընտրությունով ինչ-որ բան կփոխվի: Մեզ համար միևնույն է, թե ով կլինի ԱԺ նախագահ:
Վնիմանիե վապռոս, Ո՞ր խմբակցություններն են դիմակահանդես կամ Հելոուին խաղում...
Վստահ եմ՝ Պուարոն այս գործը չէր վերցնի, մի քիչ շատ պրիմիտիվ է: :)