Մեր իրականության մեջ կան մարդիկ, որոնց ֆիզիկական ներկայությանը և ընկղմվածությունը տնտեսության մեջ միշտ հուշելու են, որ Հայաստանը հերթականն է այն հետամնաց երկրների շարքից, որի ժողովրդի վրա կարելի է թքել ամենավերևներից, մզել ամենաստոր տնտեսական լծակների միջոցով ու ողջ երկրի վրա կարել մարդկանց, ովքեր բալաստի պես խոչընդոտելու են մեր առաջընթացը:
Լֆիկ Սամո. Օլիգարխի կլասիկ մոդել, որն իր մեջ է միավորում դասական օլիգարխի բոլոր ստոր ու դատապարտելի հատկանիշները:
Չէ, չեմ խոսելու այն մասին, որ այս տականքը մոնոպոլիզացրել է տեղական շուկայի զգալի մասը, չեմ էլ խոսելու, որ երկրումս ամենաշատ հաստավիզ սափրագլուխներն ինքն ունի, չեմ խոսելու, որ ապրում է ազգիս հաշվին ու ազգիս ինադու, չեմ խոսելու, որ քիչ խելքով բայց մեծ ցանկությամբ Աժ մտավ, չեմ խոսելու, որ թքած ունի օրենքների վրա, չեմ խոսելու, որ եթե մի օր էլ օրենք հեղինակի իր բիզնեսների առաջընթացի համար է լինելու, չեմ խոսելու, թե այսօրվա ցինիկ ժպիտի ետևում որքան խեղված մարդկային ճակատագրեր կան, չէ… այս ամենի մասին այսօր կլռեմ:
Ուզում եմ խոսել այն անպատժելիության զգացողության մասին, որն ունի այսպես կոչված Լֆիկի թայֆեն: Քրոջ որդիներից սկսած, վերջացրած թիկնապահների մոտիկ և հեռու հարազատներով: Մի քանի հարկանի ջիպերը, սարսափ ներշնչող միանման համարները, հնարավոր ու անհնար բոլոր ռեստորաններում ու ակումբներում ներկայությունն ու ամենի հետ զուգորդվող գերլկտի պահվածքը:
«Լֆիկի տղերքն են հեռու»
Իրականում այս բանդայի լկտի պահվածքը ոչնչով չի տարբերվում նույն Վարդանիկի տղա Սպարտակի անբարո պահվածքից, նույն Դոդի Էդոյի պահվածքից: Հա, նրանք նույն համակարգի ծնունդն են, նույն երակից սնված ու արժեհամակարգով դաստիարակված: Լֆիկն էլ նույն Նեմեցից, մյուսից մյուսից ոչնչով չի տարբերվում, պարզապես դեռ բախտն է բերում ու Հարսնաքարի դեպք չկա իր սև օրագրում: (Եղածների մասին էլ ժամանակին հոգ են տարել, որ ոչ ոք չիմանա)
Ու եթե պայքար կա՝ պայքար չարի դեմ, ապա անհանդուրժողականությունը պետք է լինի ոչ թե անձնավորված, այլ համակարգային: Ու այս ֆոնին ինձ համար բնավ էլ ընդունելի չէ 10.000 դրամով օլիգարխին տրված ու «Լֆիկից էն կողմ մեկ էլ Քրիստոսն ա» մտածելակերպով քաղաքացիական անբարոյականություն տարածողների պահվածքը, ովքեր իրենց շպրտված երկու կոպեկի դիմաց պատրաստ են քննարկումներում ու շփումներում պաշտպանել այս տականքին:
Անսանձ օլիգարխների դեմ պայքարը պետք է լինի համակարգային: Հակառակ դեպքում ես չեմ զարմանա, եթե վաղն էլ Հարսնաքարի նման մի դեպք Փարվանայում լինի: