Tert.am-ը գրում է.

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հարցրեց, թե ինչո՞ւ հանրային ծառայողների համար սահմանած պարտադիր առողջապահական ապահովագրությունից զրկված են այն պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներն ու դասախոսները, որոնք կես դրույքով են աշխատում։

«Ըստ էության ու տրամաբանության դա անհրաժեշտ է բոլոր կենսաբանական մարդ արարած կոչվող օրգանիզմների համար, որովհետև այդ մանկավարժներն էլ մարդիկ են, իրենք էլ հիվանդանում են, իրենք էլ երբեմն ունենում են առողջական, այդ թվում սուր խնդրներ»,-ասաց նա։ 

«Նմանատիպ հարց կա, ակնկալիք կա՞, որ կառավարությունը նոր ծրագրով կանդրադառնա այդ հարցին»,-ասաց նա։

Կառավարության անդամները չէին կողմնորոշվում, թե ով պետք է պատասխանի՝ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյա՞նը, թե վերանշանակված կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել