Tert.am-ը գրում է.
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արմեն Մովսիսյանին՝ երկարատև աշխատանքի և համագործակցության համար: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Երվանդ Զախարյանը ոլորտին ծանոթ է: Համոզված եմ, որ կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ առկա խնդիրները կարգավորելու համար»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը շնորհավորել է նորանշանակ նախարարին և մաղթել բեղմնավոր աշխատանք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/04/30/gov-yerv/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



