Էդվարդ Նալբանդյանը արձագանքել է Էրդողանի հայտարարությանը (Տեսանյութ)Panorama.am-ը գրում է.

Թուրքիան ճիշտ կաներ ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, դատապարտեր ու ներողություն խնդրեր: Այսօր Ազգային ժողովում պատասխանելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատագամավոր Թևան Պողոսյանի հարցին` հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Պատգամավորը մասնավորապես, արտգործնախարարից հետաքրքրվում էր. «Թուրքիայի վարչապետի ապրիլի 23-ի ուղերձը պաշտոնական Երևանը որակեց որպես Հայոց ցեղասպանության մերժման նոր, ավելի կատարելագործված ձև: Չեմ կարող, իհարկե, չհամաձայնել այդ որակման հետ: Բայց մենք տեսանք, որ դրանից հետո պարոն Էրդողանը շարունակում է խոսել, շարունակում է հիացած լինել իր ուղերձով, ավելին, ապրիլի 29-ին Թուրքիայի վարչապետը հայտարարեց, որ այն փաստը, որ ներկայում Թուրքիայում հայեր են ապրում, հերքում է Ցեղասպանության իրողությունը։ Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել