Tert.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ անցյալ շաբաթ Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներից մեկ օր առաջ հրապարակած ցավակցական հայտարարությանարձագանքները շարունակվում են։ Այդ «մեսիջն» անկասկած Թուրքիայում բնակվող հայերի համար այլ նշանակություն ունի։

Հիշեցնենք, որ իր խոսքում Էրդողանը 20-րդ դարասկզբի իրադարձությունների հետևանքով կյանքից զրկված հայերի հոգիներին հանգստություն էր մաղթել, իսկ նրանց թոռներին էլ ցավակցություն հայտնել։

«Ակօս»-ի հետ զրույցում հայ համայնքի ներկայացուցիչներից շատերը նշում են, որ նման հայտարարության ժամանակը վաղուց էր եկել, մյուսներն էլ նշում են, որ «հայտարարությունը բավարար չէր, բայց գոհ են»։

Էրդողանի հայտարարությունը մեկնաբանողները նշում են, որ այդ ցավակցությունը չպետք է լոկ որպես խոսք մնա. հարաբերությունների կարգավորման համար դրական քայլեր պետք է ձեռնարկվեն։

Մոնիկ Էրգան («Լևոն Վարհության» դպրոցի և Սուրբ Նիկողայոս եկեղեցու հիմնադրամի նախագահ)

2009թ.-ին էլ Թուրքիան Հայաստանի հետ երկխոսություն էր սկսել, որը կիսատ մնաց։ Տա՛ աստված, որ այս սկիզբն էլ մյուսի նման կիսատ չի մնա։ Վստահ եմ, որ մեր վարչապետն անելու է այն, ինչ նախկինում ոչ մի վարչապետ չի արել, և իր անունը ոսկե տառերով է գրելու պատմության մեջ։

Թաթյոս Բեբեք

Վերջին 10 տարիների ընթացքում փոքրամասնությունների կյանքում դրական զարգացումներ եղան։ Այս հայտարարությունն էլ դրա նման մի բան է։

Որպես հանրություն՝ դրա կարիքն ունեինք, և շնորհակալ ենք, սակայն դեռ շատ անպատասխան հարցեր կան։ Օրինակ՝ այնպես են խոսում, կարծես 1915թ.-ի դեպքերի մեղավորներին չգիտեն։ Սակայն իրականում դրա մի կողմում պետությունն էր, մյուս կողմում՝ ժողովուրդը։

Այդ առումով կարող եմ ասել, որ սա պետական դասական թեզը ներառող ամաչկոտ հայտարարություն էր։ Նույն երեկոյան Հայաստանի հետ հարաբերություններն Արդբեջանի հետ կապելու հայտարարությունը դրա ապացույցն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել