Օլիմպիական կրակի փոխանցման ընթացքում Մեծ Բրիտանիայում տհաճ միջադեպ է գրանցվել: Էստաֆետան գրեթե ընդհատել են, քանի որ ինչ-որ դեռահաս փորձել է ջահակիրի ձեռքից խլել ջահը: 

Միջադեպը տեղի է ունեցել Քենթ կոմսության Միդսթոուն քաղաքում: Այն պահին, երբ ջահակիրը վազելիս է եղել ամբոխի միջով` ջահը ձեռքին, մի դեռահաս է վազել նրա մոտ` Ալլահ, Ակբար ճչալով և փորձել խլել նրա ձեռքից ջահը: 
Անվտանգության աշխատակիցներն անմիջապես բռնել են նրան և ոստիկանություն տարել: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Էստաֆետան շարունակվել է: 
Օլիմպիական խաղերից ուղիղ մեկ շաբաթ առաջ կրակը հասավ Լոնդոն: Այն կշրջի մայրաքաղաքի բոլոր 33 շրջաններով, իսկ բացման արարողությանը կրակը կժամանի նավակով` Թեմզայի վրա լողալով: 
Օլիմպիական խաղերի բացումը տեղի կունենա հուլիսի 27-ին:

 

Աղբյուրը՝ Rbb.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել