Ակնհայտ է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները քվեարկել են Գալուստ Սահակյանի օգտին, և որքան էլ հիմա փորձեն ապացուցել, թե դա այդպես չէ, այնուամենայնիվ, այդ մեծ խմբակցությունը ոչ մի կերպ չի կարող տեղավորվել այն դեմ քվեարկած 6-ի կամ Հրանտ Բագրատյանի օգտին քվեարկած 3-ի մեջ: Բայց առավել ծիծաղելի է, որ ՀԱԿ ակտիվիստները Ֆեյսբուքում ստանձնել են ԲՀԿ-ի փաստաբանի դերը և փորձում են ամեն կերպ արդարացնել իրենց «սիրելիին»: Հասկանալի է, որ ՀԱԿ-ն այսօր ԲՀԿ-ի ձեռքին է նայում, ԲՀԿ-ի կողմից է ֆինանսավորվում, բայց չէ՞ որ նաև սկզբունքայնությունից է խոսում՝ իրականում սկզբունքայնությունից զուրկ լինելով: Հարգելի նախկին ՀՀՇ-ականներ, բա մոռացա՞ք, թե ինչեր էիք ասում նույն ԲՀԿ-ի մասին, կամ որտե՞ղ էր ԲՀԿ-ն 2008-ի մարտի 1-ին: Եվս մեկ անգամ գալիս եմ այն համոզմունքին, որ երկիրը թալանած ու քանդած նախկին իշխանությունը երբեք չի կարող իրական ընդդիմություն լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել