Այսօր ապրիլի 29-ին կայացան ԱԺ նախագահի ընտրությունները։ Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում այն պատգամավորներին, որոնք ինձ ձայն են տվել։ Գ.Սահակյանին շնորհավորում եմ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու համար։ Ուրախ եմ, որ կարողացա ներկայացնել ԱԺ բարեփոխումների ծրագիր (թերևս, առաջին անգամ այս հաստատության պատմության մեջ)։ Ընդդիմությունը պետք է ավելի ազատ լինի, քան դիմությունը։ Միայն ազատ մարդիկ կարող են հաղթել այս իշխանություններին։ Իսկ այդպիսի մարդիկ քիչ են ԱԺ-ում՝ մի քանի հոգի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել