Lurer.com-ը գրում է.

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Նավի Փիլայը պատասխանել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակին, որում նախարարը խորին մտահոգություն էր հայտնել Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի և շրջակա գյուղերի վրա ահաբեկչական խմբավորումների հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Նավի Փիլայն իր նամակում տեղեկացրել է, որ տարածաշրջանում տեղակայված մարդու իրավունքների վերահսկման իր թիմը ուշադիր հետևում է իրավիճակին և արդեն իսկ զրուցել է հարձակումների հետևանքով տեղահանված մի շարք ընտանիքների հետ:

Նա հավաստիացրել է, որ Քեսաբում և շրջակա գյուղերում մարդու իրավունքների իրավիճակը ներառվելու է ՄԱԿ Գլխավոր Քարտուղարի առաջիկա զեկույցում համաձայն Անվտանգության խորհրդի 2139 բանաձևի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել