Զարմանում եմ բոլոր նրանց վրա, ովքեր դեռ հավատում են, ովքեր այսքանից հետո էլի հույսեր են կապում ԲՀԿ-ի հետ....

Ափսոսում եմ, որ քաղաքացիներից շատերը, ճար չունենալով, կառուցել էին այդ հույսերը....Ափսոսում եմ բոլոր ԲՀԿ-ական կարգին քաղաքացիներին, խորը ցավ եմ ապրում, որ դեռ չենք կարողանում էս վիճակից դուրս գալ... Որ դեռ ծիլ չտված հույսերը չորացվում է մեր՝ քաղաքական ու հանրային գործիչներիս անգործության ու ամուլ գործերի շնորհիվ, սխալ քայլերի շնորհիվ, դիտավորյալ քաղաքացու դեմ ուղղված քայլերի շնորհիվ ....

Անկարողության զգացումս խեղդում է, բայց այլընտրանք չունենք, փտած հողմաղացի դեմ կանգնել է պետք...մեզ բազմություն պետք չի, մեզ հաստատակամություն է պետք, մեզ նվիրում ու սեր է պետք...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել