Մեր ունեցած տեղեկություններով, այսօր կեսօրից հետո ՏԻՄ առաջիկա ընտրություններում, որպես քաղաքապետի թեկնածու առաջադրված Սամվել Բալասանյանի տանից մոտ 30 մետր հեռավորության վրա, իր զրահապատ ԲՄՎ X5 մեքենայով կանգնել ու բարձրաձայն հայհոյանքներով ու սպառնալի արտահայտություններով գոռգոռացել է Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը։ Վերջինս նաև սպառնացել է, թե «չեք վայելելու»:
Այս միջադեպի մասին լուրը կայծակնային արագությամբ տարածվեց Գյումրիում և բազմաթիվ գյումրեցիներ հերթական անգամ պարզապես ցնցված են կատարվածից։
Նյութի աղբյուր՝ http://shirakcentre.org/hy/news/5967-shirak-centre-ngo
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



