Գալուստ Սահակյանի օգտին տված ԲՀԿ-ի ձայներից պետք չէ զարմանալ կամ ինչ-որ այլ պատճառներ փնտրել, ամեն ինչ շատ պարզ է, այս կուսակցությունը նախագահական ընտրություններից ի վեր աշխատում է այդ գործելաոճով, իսկ այն հետևյալն է` կա կուսակցության տեսակետ, կա պատգամավորների տեսակետ, կա քաղաքական թևի տեսակետ, կա տնտեսական թևի տեսակետ, կա Օսկանյանի տեսակետ, ու այսպես շարունակ: Հիմա էլ ԱԺ խոսնակի ընտրությունների մասով շատ հանգիստ բացատրություն կա, օրինակ, խմբակցության ղեկավարը կարող է շատ հանգիստ հայտարարել` ԲՀԿ-ն չի քվեարկել, այլ պատգամավորներն են քվեարկել, իսկ այս երկուսը, ըստ ԲՀԿ-ի, տարբեր բաներ են: Նման դեպքեր շատ են եղել, սա առաջին անգամը չէ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/685827634829308?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել