Ամեն երեկո երեխայիդ համար "Հայր մեր"-ն ես երգում, հետո խաչակնքում ես իրեն (որ՛տև դու հավատում ես Աստծուն, Նրա զորությանը, խնդրում ես, որ երեխայիդ պահապան լինի և այլն): Հետո՝ որոշ ժամանակ անց, երեխադ՝ դեռ չխոսող, հասկանում է՝ երբ է խաչակնքվելու պահը ու թաթիկով իր կրծքին թփթփացնում է 4-5 անգամ՝ իր ձևով խաչակնքվելով: 

Ու ստացվում է, որ դու մոլեռանդ ես, երեխադ էլ ապրում է ոտնահարված իրավունքներով ու ազատ ընտրության իրավունքից զրկված: 

*****
"Հայր մեր" արտասանող երեխայի շուրջ աղմուկ հանած ու ծնողների "մոլեռանդությունից" փրփրած քննարկումների հետքերով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել