Hayeli.am-ը գրում է.
Կառավարության ապրիլի 30-ի նիստում կհաստատվի բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի այս տարվա տեղերը: Նախագիծը կներկայացնի ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Հաստատման ներկայացված 2014/2015 ուսումնական տարվա տեղերը, ըստ էության նախորդ տարվահամեմատ համարյա փոփոխությունների չեն ենթարկվել: Եվ այսպես ընդհանուր առմամբ հատկացվել է 19 հազար պետպատվեր և վճարովի բակալավրական տեղ, որոնցից 2123-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով /անվճար/ տեղեր: Կառավարությունը նախատեսում է հատկացնել նաև 1715 անվճար մագիստրոսական տեղեր: 2014/2015 ուսումնական տարվա համար ԿԳՆ-ն կառավարության հաստատմանը ներկայացնել է նաև շուրջ 379 տեղ ասպիրանտուրայի համար, որից 239 տեղ առանց տարկետման իրավունքի՝հեռակա ուսուցմամբ և 140 տեղ տարկետման իրավունքով: Պետական կրթաթոշակով, միջպետական համաձայնագրերով հատկացվել է 24 ասպիրանտական տեղ: Օրդինատուրայի և դոկտորանտուրայի համար պետական պատվերով հատկացվել է համապատասխանաբար 95 և 14 տեղ:
Բակալավրի տարկետմամբ տեղերից 1582-ը հատկացվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն ուսումնական հաստատություններին, մնացած 135-ը տրվել են Առանց ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով: Այդ տեղերը բաշխվել են հետևյալ կերպ՝ 70-ը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանին, 35-ը՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանին, 15-ը՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային, 15-ը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանին: 258 տեղ էլ հատկացվել է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ՝ առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի: Սփյուռքահայ ուսանողների ընդունելության համար նախորդ տարվա պես հատկացվել է 70 անվճար, իսկ ԼՂՀ-ին 60 նպատակային տեղ: 485 պետպատվեր տեղ հատկացվել է ՀՀ ՊՆ-ին, ՀՀ ոստիկանության կրթահամալիրին՝ 55 տեղ է տրվել, իսկ 56-տեղ՝ պահուստային տեղերն են: Չնայած նախապես հայտարարվեց, թե միջպետական համաձայնագրերի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը ընդհանրապես հանվում է, սակայն օրինագիծը դեռևս վերջնական չի հաստատվել և այս տարի դեռևս միջպետական ծրագրերով արտերկրում սովորղ տղաները կարող են օգտվել տարկետման իրավունից, այդ նպատակով հատկացվել է 13 բակալավրի տեղ:
Ըստ բուհերի պետպատվեր տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. Ինչպես միշտ առյուծի բաժինը 1781տեղ հասել է ԵՊՀ-ին, 262 տեղ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին (Երևանի կրթահամալիր), Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ 95, իսկ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը՝ 45 տեղ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին հատկացվել է ընդամնեը 60-ական պետպատվեր տեղեր, իսկ կինոյի և թատրոնի ինսիտտուտին՝ 45 տեղ:
Հատկացված 1715 անվճար մագիստրոսական տեղերից 1312-ը՝ առանց տարկետման իրավունքի են, 100՝ բանակից զորացրվածների, 403-ը տարկետման իրավունքով: Բավական շատ են միջպետական համաձայնագրերով ՀՀ պետական բուհեր ընդունված օտարերկրացի քաղաքացիները՝ 23, պահուստային մագիստրոսական տեղերը 42-ն են:
Հավելենք, որ համաձայն գործող կարգի պահուստային տեղերի բաշխումը ևս կատարում է կրթության և գիտության նախարարությունը:
Դավիթ Մանուկյան