Լավ է գոնե ԱԺ-ում Հրանտ Բագրատյան կա, որ գոնե դիմադրություն է ցույց տալիս Գալուստ Սահակյանի «տրիումֆին»: Ուրեմն էնքան մտքի տիտան է Գալուստը, որ ոչ մի ֆրակցիա նրա դեմ թեկնածու չունի՞: Ես որքան հասկանում եմ քառյակը նորից կանաչ լույս է վառել ՀՀԿ-ին՝ Գալուստ Սահակյանի թեկնածությանը լռելյայն համաձայնելով: Նույն իրավիճակն է, ինչ 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ բոլոր ընդդիմադիր հնարավոր թեկնածուները, միաձայն հետ կանգնեցին պայքարից, այդ քայլով որևէ լուրջ դիմադրության հնարավորություն չստեղծելով Սերժ Սարգսյանի համար, ավելին, ճաջակցելով և լուրջ խոչընդոտներ ստեղծելով հենց Բագրատյանի համար: ԲՀԿ-ն ընդհանրապես համապետական ընտրությունները թողած մեջտեղ էր գցել Հայաստանի խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու նախագիծը, և ամենազավեշտականն էն է, որ այժմ հանդես է գալիս հենց այդ մոդելի դեմ: էս ամենից հետո ինձ մի բան է շատ հետաքրքիր ԱԺ նախագահի ընտրության ժամանակ Հրանտ Բագրատյանը քանի՞ ձայն է հավաքելու, թե քառյակի ներկայացուցիչները քվեարկելու են Գալուստի օգտին: Այ էստեղ կերևա, թե ով ինչպես է դիրքավորվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել