Ուկրաինական կոնֆլիկտը քիչ-քիչ նմանվում է լիբիական քաղաքացիական պատերազմին` երկիրը կիսվում է երկու մասի ճակատային գծով, իսկ արևմտամետ և ռուսամետ շրջաններում համապատասխանաբար մյուս կողմի կողմնակիցներից ազատվում են` բանտարկում, կամ անհետացնում: Սկզբում, եթե հիշում ենք, արևմտյան շրջաններում էին գրավում պետական իշխանության ներկայացուցչական շենքերը և ուժային կառույցները: Այժմ ավելի կատաղի կերպով նույն բանը կրկնվում է հարավ-արևելքում: Երկու մասերում էլ անցանկալի քաղաքական գործիչների վրա մահափորձեր և ծեծի դեպքեր են տեղի ունենում: Ի տարբերությոևն Սիրիայի, որտեղ պետակլան ապարատը գործում է անխափան, որովհետև առանձին դասալքման դեպքեր են եղել պետական և ուժային համակարգերից.Լիբիայում պառակտվեցին բացարձակապես բոլորը` դիվանագիտական կորպուսը, բանակը, ոստիկանությունը, անվտանգության ծառայությունը և այլն: Դրա արդյունքում լիբիան որպես պետություն այժմ զուտ սիմվոլիկ կա: Այս ամենը համեմատելով կարելի է ասել,որ Ուկրաինան նույնպես լիբիական սցենարով է գնում, որովհետև չկա սիրիականի պես պետության և ապստամբների,ահաբեկիչների հետ պատերազմ, այլ`իսկական քաղաքացիական պատերազմ,որտեղ երկու մասի է բաժանվել ողջ պետական համակարգը: Սիրիականին նման է միայն նրանով,որ երկու կողմերն էլ փորձում են սահմանային անցակետերի վրա հսկողություն սահմանել,ինչպես նաև կրոնական երանգ է տրվում հակամարտությանը` կաթոլիկներն ընդդեմ ուղղափառների: Եթե ժամանակին իսպանական քաղաքացիական պատերազմին այլ երկրներից գնում էին կամավորներ քաղաքական հայացքներից ելնելով, իսկ Լիբիայում և Սիրիայում գնում են կրոնական հայացքներից, ապա Ուկրաինայում համ կրոնական, համ քաղաքական հայացքներից ելնելով են սկսում գնալ` չհաշված վարձկաններին` հաջողության զինվորներին: Մի խոսքով ուկրաինական քաղաքացիական պատերազմը իր բազմերանգությամբ արդեն անկասկածելի փաստ է: Ձնագունդը լեռան ստորոտով գլորվում է մեծանալով ամեն պահ: Ժամանակն է հայկական համայնքը տարհանել, իսկ ով չի ցանկանա և կուզի մնալ տեղում Աստված իրենց հետ, իսկ 50 միլլիոնանոց Ուկրաինան հաստատ Սիրիայի հետ համեմատելու չի լինի: Ուկրաինահայեր ջան որոշեք ձեր ապագան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել