Տարածաշրջանային լարված դրությունը` հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերը, Սիրիայի անկայուն վիճակը, Իրանի դեմ պատերազմի հնարավորությունը, թուրք-իսրայելական հաճախակի դարձած բախումները այն գործընթացներն են, որոնք քայլ առ քայլ պոտեցնում են պատերազմի, կաթիլ-կաթիլ լցնում են գերտերությունների համբերության բաժակը և ուր որ է այդ բաժակից ջուրը թափվելու է:

Մերձավորարևելյան այս տարածաշրջանում յուրաքանչյուր հզոր տերություն իր քաղցր պատառիկն է ձգտում վերցնել, իսկ դա հնարավոր է միայն մյուսներին ոչնչացնելու գնով:

Այսպես Իրանը ունի հեռուն գնացող նպատակներ, ցանկանում է, որ իր հետ հաշվի նստեն գերտերությունները և ինքն էլ սկսի մասնակցություն ունենալ գլոբալ խնդիրների լուծմանը: Եվ ինչքն էլ պնդի, որ ուրանը հարստացնում է զուտ էներգետիկ նպատակներով միանգամայն անիրական կլինի: Ուստի համոզված եմ այս անգամ ԱՄՆ-ը չի սխալվում Իրանի հարցում, եթե Իրաքի դեպքում չկար ատոմային ռումբ, ապա Իրանի պարագայում իրականությունը բոլորովին այլ է, ամերիկյան մասնագետների տվյալներով այս պահին Իրանը ունի ավելի քան 150 կգ հարստացված ուրան, իսկ ատոմային զենք ստեղծելու համար բավական է 250 կգ-ը: 

Այս պայմաններում ԱՄՆ-ը կձգտի զրկել Իրանին ատոմային զենք ստեղծելու հնարավորությունից և վաղ թե ուշ Իրանի դեմ հարձակում կսկսի... Ինչպես բազմաթիվ փորձագետներ են նշում ԱՄՆ-ը կփորձի հարձակվել Իրանի վրա 6 ամսվա ընթացքում, որպեսզի կարողանա զրկել վերջինիս ատոմային զենք ստեղծելու հնարավորությունից, եթե ուշացնի ապա անպատճառ առաջին ատոմային զենքը Իրանը կուղղի դեպի ԱՄՆ:

Հնարավոր պատերազմի սկսման դեպքում Իրանի դեմ հարձակում կլինի Իրաքից, Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից, Աֆղանստանից, Իսրայելից:

Տարածաշրջանային այս գերդժվարին պայմաններում իր հետաքրքրություններն ունի նաև Ռուսաստանը, եթե Ռուսաստանը կարողանա այնպես անել, որ Սիրիայի խնդիրները լուծվեն իր օգտին ապա առաջին համարով խաղացողը ինքը կլինի: Ռուսաստանը իրավունք չունի զիջելու Սիրիայում, նա զիջեց Լիբիայում, և եթե հիմա կորցնի Սիրիան, ապա դոմինոյի պես կնկնի նաև Իրանը, իր մյուս դաշնակիցներն, իսկ վերջում էլ ինքը:

Ստեղծված բարդ իրադրությունում դժվարանում է նաև Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Տարածաշրջանում պատերազմի վերսկսման դեպքում, առաջին իսկ հնարավորությունից կօգտվի Ադրբեջանը հարձակվելով Ղարաբաղի վրա: 

ՀԱՊԿ-ը Հայաստանին օգնության չի գա ԼՂՀ-ում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, սակայն Ռուսաստանը չօգնել չի կարող:

«Ռուսաստանը պարտավորություն ստանձնել Հայաստանի անվտանգության պաշտպանության առումով, նա ապահովում է ե´ւ ռազմաօդային ուժերը, ե´ւ հակաօդային պաշտպանությունը: Անմիջականորեն Ղարաբաղյան հակամարտության մեջ Ռուսաստանը չի ներքաշվի, սակայն եթե այդ հակամարտության հետեւանքով Հայաստանի տարածքին հարված հասցվի, Ռուսաստանն, իհարկե, կներքաշվի: Հակառակ դեպքում` նա կցուցադրի իր լիակատար անընդունակությունը ապահովել անվտանգության երաշխիքները եւ, դրանով ՀԱՊԿ-ը կվերջանա».- այս կարծիքին է  ՌԴ գիտությունների ակադեմիայի միջազգային անվտանգության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Արբատովը:

Մի բան ակնհայտ է, եթե Ռուսաստանը միջամտի հնարավոր ռազմական գործողություններին, ապա լոկալ պատերազմը կվերածվի համաշխարհայինի... Լարված իրավիճակում մի բան ակնհայտ է, մի փոքր պատճառից հնարավոր է պատերազմ... ինչպես առաջին համաշխարհայինում... Պատերազմը կործանարար կլինի բոլոր կողմերի համար... Երրորդ համաշխարհայինը կլինի իսկական արմագեդոն, ուստի պետք է գիտակցել դրա լրջությունը ու ոչ մի կերպ չգնալ նման արկածախնդրությունների:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել