Գյումրիում երկու սիրիահայ երիտասարդների դանակահարության դեպքի կապակցությամբ հայտնում եմ, որ Հարութը շուտով կտեղափոխվի հիվանդասենյակ` վիճակը համեմատաբար կայուն է: Այդ մասին հեռախոսով ինձ հայտնեց նրա ընկերը` դեպքի մյուս մասնակից Դավիթը:
Մեր կողմից ավելացնեմ, որ «Սիրիահայերին իրավական աջակցություն» փաստաբանական թիմը հետևում է այս դեպքի ընթացքին և արդեն ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանը հանդիպել է սիրիահայերին և գործի ընթացքը գտնվում է ՓՊ ուշադրության կենտրոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել