1in.am-ը գրում է.
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից նախազգուշացում է ստացել՝ դադարեցնել քաղաքական հետապնդումները: Այս մասին գրում է The Washington Post-ը:
«Փետրվարին Վաշինգտոն այցի ժամանակ Վրաստանի վարչապետը հանդիպել է նախագահ Օբամային: Նա նախազգուշացում է ստացել՝ դադարեցնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նախկին իշխանության այլ անդամների նկատմամբ հետապնդումները:
Չնայած դրան՝ մարտի 22-ին Սաակաշվիլին հարցաքննության էր կանչվել: ԱՄՆ-ում բնակվող Սաակաշվիլին չի ենթարկվել այդ հրամանին, իսկ Օբամայի վարչակազմը դրանից հետո հայտարարություն տարածեց, որում Վրաստանի իշխանություններին կոչ էր անում ուժերը կենտրոնացնել երկրի ապագան կերտելու վրա: Եթե Վրաստանը մտադիր է շարունակել արևմտյան ուղղությունը, ապա ստիպված կլինի հաշվի առնել այդ խորհուրդները»,- գրում է պարբերականը:



