Lurer.com-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր ըստ որի Գագիկ Խաչատրյանն ազատվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանգրով Գագիկ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 124-րդ կետը՝ որոշում եմ.
Գագիկ Խաչատրյան ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից»:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով որոշում եմ.
Գագիկ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=139616&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



