Լևոն Տեր–
ԲՀԿ-ն ուղղակի պահանջեց, որ ՀԱԿ-ը պատասխան տա Շահնազարյանին, հրահանգ էր տրված` «պատասխանը պետք է լինի լիարժեք եւ սպառիչ»: Այսինքն՝ ԲՀԿ-ն ՀԱԿ-ին ասում է` ՀԱԿ, դուք պետք է գնաք, ապացուցեք, որ ԲՀԿ-ն առաջադեմ ուժ է, լեգիտիմ ընդդիմություն է, ԲՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանում, ԲՀԿ-ն ապակայունացման գործոն չէ: Ես նորից եմ ասում, պատրաստ եմ քննարկման, եթե այդ քննարկումից հրաժարվում են, ուրեմն միայն մեկ պատասխան կա` արգումենտ չունեք, պարոնայք, եւ եթե ձեր նպատակն է քոչարյանիզմը, հանձինս ԲՀԿ-ի եւ եռանկյունու, ամեն գնով բերել Հայաստանում իշխանության, ապա ձեզ դա չի հաջողվի ներկայացնել որպես հասարակության շահ, ես իմ համեստ միջոցներով թույլ չեմ տալու, որ այդ նպատակը իրականություն դառնա: Այո՛, ես ունեմ խիստ անձնական պատճառներ: 1997 թվականին էլ ինձ անընդհատ մեղադրում էին, որ ես անձնական հարցեր եմ լուծում... Այո՛, ես այն ժամանակ պատասխանեցի, հիմա էլ եմ կրկնում, անձնական հարցեր եմ լուծում, խիստ անձնական` ես չեմ ուզում, որ իմ երեխաները, թոռները ապրեն այդպիսի իշխանության պայմաններում, դա ինձ համար անձնական հարց է…»: