Asparez.am-ը գրում է.

Բաղդասարյան Արթուրը, ներողություն արտահայտությանս համար, ուրեմն, հերթական անհաջող փորձն է արել` մեկնաբանելու իր լավ իմաստով սերժացումը 2008-ին, բացատրելով, թե, եթե չանցներ Սերժի ճամբար, ապա քաղաքացիական պատերազմ կլիներ: Չկարծելով, թե արդեն որերորդ անգամ սա բլթացնելիս, ենթագիտակցական մակարդակում հույս ունի, որ իրեն որպես Հայաստանի եւ հայ ժողովրդի փրկիչ կհամարեն մի 200 տարի հետո, ասենք` Հռոմի սագերի պես, ու մի օր էլ հուշարձան կդնեն, արժե ուշադրություն դարձնել 2008 փետրվարի 29-ի Հայաստանի քաղաքական իրադրության գնահատականին` «… որ երկրում քաղաքացիական պատերազմ չլինի»:

Բոլորն են հիշում, թե ինչ իրադրություն էր 2008-ի փետրվարի 20-29-ը Հայաստանում եւ մանավանդ փետրվարի 26-ին, երբ սերժիկների գերեվարած բյուջետային աշխատողներով եւ ուսանողներով սարքված հանրահավաքից մարդիկ ուղղակի փախան դեպի Ազատության հրապարակ ու միացան ընտրակեղծիքների եւ ռեժիմի դեմ հանրահավաքին: Սերժի պաչկեն մնաց 30 հոգով, մենթերով, բանակով, գորիկներով ու էլի մի քանի կրակիչ քրեական հարուստներով, որոնց մի մասը հանդերձավորվեց հատուկ Մարտի 1-ի համար: Կա՞ր թեկուզ 200 հոգի` ոչ այդ զորքերից, այդ մի քանի հարյուր հազարանոց բողոքավոր ցուցարարների դեմ, որ պատրաստ էր մարտնչել, արյուն հեղել ու կյանք դնել Սերժ Սարգսյանի նախագահ լինելու համար, եւ իբր` տեղի ունեցած արդար ընտրությունների արդյունքները պաշտպանելու համար: Չկար: Բոլորն` իր պաչկից, գիտեին, թե ինչ կեղծիքներով ու ապօրինություններով էր վերջինս վերստանում նախագահի պաշտոնը, այդպիսի մեկի համար զինված քաղաքացիական պայքարի չեն ելնում: Իսկ եթե չկար, ապա ինչ քաղաքացիական պատերազմի ռիսկի մասին է խոսում էս խաղաղության անմնացորդ աղավնին: Թե՞ ուղղակի խոսում է իր այլանդակ վարմունքը արդարացնելու համար: Մոտավորապես այսպես. մարդասպանն ասում է` ես ստիպված դանակը փորը կոխեցի, որպեսզի չելներ տնից դուրս` չբախվեր ագարակային քաղաքական գործիչների իրականությանն ու ինքնասպան չլիներ խեղճը …

Ուրեմն ի՞նչ քաղաքացիական պատերազմի մասին է խոսքը: Երեւի ի նկատի ունի, որ բանակին, մենթերին ու գեբեշնիկներին կրակել էին տալու ցուցարարների վրա, ու ինքը հենց դա չի ուզել, որ տեղի ունենա: Նման է, որ խոստովանում է, թե շանտաժել են իր նուրբ հոգին, ու անունը դրել են կամ ինքն է դրել «հնարավոր քաղաքացիական պատերազմ», իսկ իր սիրտը չի դիմացել` սերժացել է, ոչ առանց փոխհատուցման: Չի խոսում այն մասին, թե իր սերժացումից հետո ինչու այնուամենայնիվ հնարավոր չեղավ փրկել առնվազն 10 հոգու կյանքը գլխակեր ռեժիմից, ինչու հնարավոր եղավ 130 քաղաքական բանտարկյալ ունենալ եւ այլն, եւ այլն:

-Բայց, այ բալա, ախր քու նման քնքույշ քաղաքական գործիչը եւ վեց տարվա ոչուբարով անվտանգության խորհրդի քարտուղարը դեռ ուսանողական տարիներից պիտի որ կարողանար զանազանել «քաղաքացիական պատերազմ» հասկացությունը եւ «ռազմական հեղաշրջում» հասկացությունից, որ մաքսավորման օրերին էլ մատը խիարի հետ չշփոթեր այսպես:

Դաս տվողը տեսնես ո՞ղջ է, այցի գնանք դաս տվողին …

Լեւոն Բարսեղյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել