Tert.am-ը գրում է.

Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստամբուլ մեկնած Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Al Jazeera-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, նշել է, որ Ցեղասպանության հետևանքով հայրենիքից զրկված հայերին Թուրքիան պետք է քաղաքացիություն տա, ապա խոսել նաև Հայաստանի անկախության տարիների մասին։

Հայաստանի անկախանալուց հետո՝ 1991թ.-ին նախագահ դարձած Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին գործը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Հովհաննիսյանի միջոցով քայլեր ձեռնարկելն էր։ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ ժամանակաշրջանը բնութագրում է որպես «բաց թողնված» հնարավորություն։ Al Jazeera-ի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է այդ ժամանակաշրջանի, Ղարաբաղյան հարցին և 1915թ.-ի վերաբերյալ իր տեսակետները։

Նա նշել է, որ 1991թ.-ին պաշտոնի անցնելուց հետո Թուրքիայի այդ ժամանակվա արտգործնախարար Հիքմեթ Չեթինի հետ հանդիպումներ է սկսել։

Լրագրողի հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարությունն ինչո՞ւ էր առաջին հերթին Թուրքիայի հետ հարաբերությունները կարևորում, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է. «Նախ՝ Թուրքիան հարևան երկիր էր, և պաշտպանության ռազմավարության առումով Թուրքիայի հետ հարաբերությունները կարևոր էին։ Մյուս կողմից՝ Արևմտյան Հայաստանը Թուրքիայի տարածքում է, և մեր մշակութային ժառանգությունն այնտեղ է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել