Tert.am-ը գրում է.

Կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հրաժարվեց անդրադառնալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին՝ նշելով, որ եթե լուրջ բան է լինում, ինքը, որպես կանոն, արձագանքում է։ 

Tert.am-ի հարցին, թե ինչու է լռել քաղաքական ակտիվ իրադարձություններին արագ արձագանքող նախարարը, ով գոնե իր ֆեյսբուքյան էջում վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին չի անդրադառնում, Աշոտյանը պատասխանեց. «Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ վերջին 20 օրվա ընթացքում իմ տեղեկատվական ակտիվությունը չի պակասել, ուղղակի առաջնահերթություններից անդրադարձել եմ իմ մասնագիտական գործին։ Շատ քիչ բան է կատարվում Հայաստանում, եթե այն լուրջ է ու ես չեմ մեկնաբանում, դա շատ հազվադեպ է լինում։ Շնորհակալ եմ, որ կարոտում եք իմ կարծիքին, ուղղակի այս փուլում հակված չէի զբաղվածությանս պատճառով տեսական խոսակցություններ մեկնաբանել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել