Մոդել Քրիսսի Թեյգենը ստեղծել է հարսանեկան լողազգեստների հավաքածու հատուկ նրանց համար, ովքեր ցանկանում են ամուսնանանալ ծովի ափին՝ միաժամանակ չցանկանալով կրել հարսանեկան ծանր զգեստ:
Այս հավաքածուն ստեղծելու համար մոդելին ոգեշնչել է հենց իր հարսանիքը (նա պատրաստվում է ամուսնանալ Մալդիվյան կղզիներում): Պետք է ասել, որ նրան իսկապես հաջողվել է գեղեցիկ համադրել լողազգեստն ու հարսի քողը: Իսկ որպեսզի նրա հավաքածուն չդիտարկվի որպես հասարակ լողազգեստներ, նա դրանք զարդարել է հարսի զգեստին բնորոշ ժանյակներով, զարդանախշերով:
Դե ինչ, Հարսանիք բլոգի հետ միասին դիտենք այս յուրօրինակ հարսանյաց «զգեստները» :
Նյութի աղբյուր՝ http://harsaniq.wordpress.com/2014/04/25/swim/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել