Հարսանեկան լողազգեստների անկրկնելի հավաքածու (photo)


12:41 , 25 ապրիլ, 2014

1

Մոդել Քրիսսի Թեյգենը ստեղծել է հարսանեկան լողազգեստների հավաքածու հատուկ նրանց համար, ովքեր ցանկանում են ամուսնանանալ ծովի ափին՝ միաժամանակ չցանկանալով կրել հարսանեկան ծանր զգեստ:

Այս հավաքածուն ստեղծելու համար մոդելին ոգեշնչել է հենց իր հարսանիքը (նա պատրաստվում է ամուսնանալ Մալդիվյան կղզիներում): Պետք է ասել, որ նրան իսկապես հաջողվել է գեղեցիկ համադրել լողազգեստն ու հարսի քողը: Իսկ որպեսզի նրա հավաքածուն չդիտարկվի որպես հասարակ լողազգեստներ, նա դրանք զարդարել է հարսի զգեստին բնորոշ ժանյակներով, զարդանախշերով:

Դե ինչ, Հարսանիք բլոգի հետ միասին դիտենք այս յուրօրինակ հարսանյաց «զգեստները» Smile :