Galatv.am-ը գրում է.
Ռուս քաղաքական գործիչ, ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին բացառիկ հարցազրույց է տվել ԳԱԼԱ-ին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա մշտական լարվածության, ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմաներով:
Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի լրագրողի հարցազրույցը Վլադիմիր Ժիրինովսկու հետ՝ ամբողջությամբ:
- Պարոն Ժիրինովսկի. Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ դուք հայտարարեցիք, որ Ղարաբաղը պետք է Ռուսաստանի կազմում ընդգրկվի: Այդ հայտարարությունը հանրության շրջանում դժգոհություն առաջացրեց, եւ շատերը քննադատեցին ձեր դիրքորոշումը: Ինչո՞վ էր պայմանավորված այդ հայտարարությունը, եւ արդյոք՞ ՌԴ իշխող կուսակցությունը կիսում է ձեր տեսակետը:
- Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, իսկ ժամանակին եղել է Հայաստանի մասնիկը: 1991թ.-ին կրկին սահմանների փոփոխություն տեղի ունեցավ: Ինչքան ես հասկանում եմ, Ղարաբաղի բնակիչները ցանկանում են լինել կամ Հայաստանի կազմում, կամ անկախ պետություն: Սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները դրական արդյունք չեն արձանագրել: Այդ պատճառով՝ թող իրենք որոշեն, ինչպես անցկացնեն բանակցությունները: Մեզ մոտ կա Սլուցկի ազգանունով մի պատգամավոր. նա պատասխանատու է Հարավային Կովկասի հարցերով, ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահն է: Նա հաճախ է հանդիպում Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հետ: Հետագայում էլ անհրաժեշտ է բանակցություններ վարել, այդ պատճառով չի կարելի Մոսկվայից ասել՝ «եկեք Ղարաբաղը մի տեղ տեղադրենք, եւ ինչ-որ կերպ կճանաչենք»: Երբ ես նախագահի թեկնածու էի, նշեցի, որ եթե ես ընտրվեմ, Ղարաբաղը կվերադարձվի Հայաստանին. սակայն ես նախագահ չդարձա: Դրա համար, չունենալով իշխանություն, ես չեմ կարող այդ հարցերը լուծել. թող ինքնուրույն լուծեն՝ Երեւանում, Բաքվում եւ Մոսկվայում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



