Գրեթե կասկած չկա, որ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու է Գալուստ Սահակյանը:
Ընդհանրապես վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո մի միտում է նկատվում. իշխանության առանցքային պաշտոններից դուրս են մղվում երիտասարդները կամ նկատվում է նրանց ազդեցության էական թուլացում:
Այս համատեքստում չի բացառվում, որ նոր կառավարությունում չվերանշանակվեն մի քանի երիտասարդ գործիչներ:
ՀՀԿ «ծերերի» ռեստավրացիան բերելու է իշխանության ճահճացման, որովհետեւ այս մարդիկ, ըստ էության, նոր ասելիք չունեն, բացի գենսեկին քծնելուց ու շաբլոն մեկ-երկու նախադասություն ասելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել